Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արտառոց՝ ոչինչ

Արտառոց՝ ոչինչ
03.04.2015 | 12:33

ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ նախագահի Չինաստան այցի մանրամասները և ներկուսակցական խնդիրներ:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է մեկնաբանում Գագիկ Ծառուկյանի փեսային՝ Կարապետ Գուլոյանին, Կոտայքի մարզպետ նշանակելու փաստը, Հերմինե Նաղդալյանն ասաց, թե այդտեղ որևէ արտառոց բան չկա, հերթական սովորական կադրային փոփոխությունն է: Դիտարկմանը, թե հատկապես Ջրային տնտեության պետական կոմիտեում հաճախակի են ղեկավարի փոփոխությունները, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Որևէ պաշտոնյա որևէ պաշտոնում չի ծնվում և այդ պաշտոնում չի մեռնում, այստեղ որևէ խնդիր չկա: Ամեն ինչ պարզ ու թափանցիկ է»:
Խոսելով Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձևի ընդունումից՝ Նաղդալյանը նշեց, որ ողջունում են Կիպրոսի խորհրդարանի որոշումը հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ: Ինչ վերաբերում է մայիսին Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, ըստ Հերմինե Նաղդալյանի՝ դեռևս կա ժամանակ, ու իրենք առաջիկայում կհայտարարեն այդ մասին, բայց հիմա կարծում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկա կլինի այդ գագաթնաժողովին:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ